Mini Barman խմիչք լցնող սարք
Mini Barman խմիչք լցնող սարք

Mini Barman խմիչք լցնող սարք

130,000 դր.

Արժեք
Կոդ
Կատեգորիաներ
MINI BARMAN, ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ
Quantity
Ավելացնել ընտրացանկին
Ավելացնել ընտրացանկին

Նկարագրություն

Mini Barman խմիչք լցնող սարք

> Տոնական սեղանի լավագույն ընկերը

> Խաշի սեղանի անբաժան մասնիկը

Mini Barman-ը ձեր հրամանով կլցնի Ձեր բաժակը՝ որքան կամենաք։
Ընդամնենն անհրաժեշտ է դնել բաժակը հատուկ նշված տեղում՝ նախապես ընտրելով խմիչքի ծավալը՝ մլ. սանդղակով։
*Աշխատում է առանց լար՝ ներկառուցված հզոր մարտկոցով։
*Կարող եք օգտագործել որտեղ ցանկանաք։
*Այս սարքը, Ձեր կազմակերպության լոգոյի փորագրությամբ, կառաջացնի նոր հետաքրքրություն հաճախորդների շրջանում, կնպաստի խմիչքի վաճառքի աճին։

Տրվում է 6 ամիս երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման կտրոն։

Նվեր՝ 6 հատ օղու բաժակ

Mini Barman

Mini Barman-ը պարզ է օգտագործման մեջ։
Կարող եք օգտագործել օղու, կոնյակի, վիսկիի, թեքիլայի և այլ խմիչքների համար։

Օգտագործման կարգը
Կառավարվում է ընդամենը մեկ կոճակով
1. Միացնել սարքը
2. Ձողը տեղադրել խմիչքի տարայի մեջ
3. Բաժակը դնել ծորակի տակ
4. Սեղմած պահել կապույտ կոճակը մինչև հեղուկը լցվի բաժակի մեջ
5. Նշել ցանկալի ծավալը (մլ.)՝ պտտելով կոճակը
6. Ընտրել ռեժիմը՝ ավտոմատ (A) կամ ոչ ավտոմատ (P)
7. Ավտոմատ ռեժիմի դեպքում խմիչքը կլցվի ձեր նշած ծավալով՝ անմիջապես բաժակը նշված տեղում տեղադրելուց հետո։
8. Ոչ ավտոմտատ (ручной) ռեժիմի դեպքում անհրաժեշտ է բաժակը տեղադրելուց հետո սեղմել աջ կոճակը։
9. Օգտագործելուց հետո բաժակը տեղադրել ծորակի տակ, սեղմած պահել ձախ կոճակը այնքան, մինչև խողովակի մեջ մնացած ամբողջ հեղուկը լցվի բաժակի մեջ։
Գունավոր խմիչքներ օգտագործելուց հետո ձողը տեղադրել ջրի տարայի մեջ և խողովակի միջով ջուր անցկացնել։

Կարևոր է.
 Սարքի վրա խմիչք թափվելու դեպքում սարքը անջատել, այնուհետև մաքրել։
 Խմիչքի մակարդակը պետք է ծորակի մակարդակից ցածր լինի։ Բարձր լինելու դեպքում հնարավր է խմիչքը կաթա ծորակից։

Կարող եք ձեռք բերել արդեն պատրաստի տարբերակը կամ պատվիրել անհատական՝ Ձեր լոգոյի փորագրությամբ/անվանական տարբերակով։

Պատվիրեք օնլայն՝ գրելով մեր ֆեյսբուքի կամ ինստագրամի էջին կամ զանգահարելով 011/055/096 44-20-29 հեռախոսահամարներով։

Պատվերը պատրաստվում է 10-15 աշխատանքային օրվա ընթացքում։