Skip to content
  • ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՏԻ ՎԱՐՁՈՒՅԹ ԵՎ ՖՈՏՈՍԵՍՍԻԱՅԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ
    • ԼԱԶԵՐԱՅԻՆ ՀԱՏՈՒՄ ԵՎ ՓՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    • ՕՌԱԿԱԼԻ ԿՏՐՈՒՄ
    • ՍՈՒԲԼԻՄԱՄՑԻՈՆ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    • ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԴԻԶԱՅՆ
    • ԹԱՆԱՔԱՅԻՆ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    • ՕՖՍԵԹ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    • ԼԱՅՆԱՖՈՐՄԱՏ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    • ԳՐԻՉՆԵՐ
    • ԲԱԺԱԿՆԵՐ
    • ԱՅՑԵՔԱՐՏԵՐ
    • ԲՈՒԿԼԵՏՆԵՐ/ԹՌՈՒՑԻԿՆԵՐ
    • ՀՐԱՎԻՐԱՏՈՄՍԵՐ
    • ԲԵՅՋԵՐ
    • ՆՈԹԱՏԵՏՐԵՐ
    • ՕՐԱՑՈՒՅՑ
    • ԺԱՊԱՎԵՆ
    • ՑՈՒՑԱՆԱԿ
    • ՏՊԱԳՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ
  • ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐ
    • ԱՏԱՄՀԱՏԻԿԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ԽԱՂԵՐ
    • ԲՐՈՇՆԵՐ
    • ԲԱԺԱԿԻ ՏԱԿԴԻՐՆԵՐ
    • ՏՈՒՓԵՐ
    • ԱՄԱՆՈՐՅԱ
  • ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՆՎԵՐ
    • ԹԵՐՄՈՍ
    • ՋՐԻ ՇԻՇ
    • ՆՈԹԱՏԵՏՐ
    • POWER BANK
    • USB կրիչ
    • CARD HOLDER
    • ՀԱԿԱՍԹՐԵՍ
    • ՈՒՍԱՊԱՐԿ
    • ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ
    • IQ Puzzle
    • ԺԱՄԱՑՈՒՅՑ
    • ՕՐԱՑՈՒՅՑ
    • ՀԵՌԱԽՈՍԻ ՀԵՆԱԿ
    • ԿԱԽԱԶԱՐԴ
    • ԷՋԱՆԻՇ ՄԱԳՆԻՍԵ
    • ՊԱՅՈՒՍԱԿ
    • ԱՃՈՂ ՄԱՏԻՏ
    • ՇՐԹՆԵՐԿ
    • ԽՈՆԱՎԱՑՈՒՑԻՉ
    • ԳԻՆՈՒ ԱՔՍԵՍՈւԱՐՆԵՐ
    • ԱՐԵՎԱՅԻՆ ԱԿՆՈՑ
    • ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ԲԱՐՁ
    • ՊԱՅՈՒՍԱԿԻ ԿԱԽԻՉ
    • GIFT SET
    • EXPO
  • OUTLET
  • ԲԼՈԳ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Ուղեցույց. Ի՞նչ նվիրել Ամանորին

Գլխավոր -> Ուղեցույց. Ի՞նչ նվիրել Ամանորին

23.11.2019

Մեզ հաճախ հարցնում են. «Ի՞նչ խորհուրդ կտաք նվիրել այսինչ մարդուն»։

StudioAV-ն Ձեզ համար պատրաստել է տոնական նվերների ուղեցույց, որից գոհ կմանան թե՛ փոքրիկները, թե՛ մեծերը։

Ի՞նչ նվիրել սիրելիին

Ռոմանտիկ ամանորյա նվեր կարող ես ընտրել մեր կայքի «Նվերներ սիրահարներին» բաժնից։

Մեր ամենասիրելի նվերի տարբերակը, որը հարմար է թ՛ե կնոջ, թե՛ տղամարդու համար, Փայտե անվանական տուփն է շոկոլադներով և ֆոտո մագնիսով։

Այս գեղեցիկ հուշանվերը պարունակում է մեկ ֆոտո մագնիս և 10 համեղ շոկոլադ, որոնց վրա տպագրվում են Ձեր ամենագեղեցիկ և հիշարժան լուսանկարները։

Շոկոլադներով և ֆոտո մագնիսով տուփ   Շոկոլադներով և ֆոտո մագնիսով տուփ

Ի՞նչ նվիրել հայրիկին

Տղամարդու համար նվեր ընտրելն ամենաբարդն է։ Մեր «Նվերներ տղամարդկանց» բաժինը կօգնի Ձեզ կողմնորոշվել։

Նորաթուխ հայրիկի համար կարող ենք առաջարկել հայրիկ-բալիկ այս հավես շապիկները։

հայրիկ-բալիկ շապիկներ

Գարեջրի սիրահար հայրիկին կարելի է նվիրել փայտե տուփով անվանական գարեջրի բաժակ։

Անվանական գարեջրի բաժակ փայտե տուփով   Անվանական գարեջրի բաժակ փայտե տուփով

Ի՞նչ նվիրել մայրիկին

Դե իսկ կանանց և մայրիկների համար նվերների շատ տարբերակներ կգտնեք մեր «Նվերներ կանանց» բաժնում։

Կարծում ենք, որ նորաթուխ մայրիկի համար իդեալական նվերի տարբերակ կարող է լինել մետրիկա-շրջանակը փոքրիկի տվյալներով կամ այս Տուփ-մետրիկան փոքրիկի առաջին իրերի համար:

Տուփ-մետրիկա փոքրիկի առաջին իրերի համար  Կառք-մետրկա

Կարծում ենք, բոլոր մայրիկներն են պահում փոքրիկի առաջին մազափունջը, թևի պիտակը, ծծակը, առաջին կաթնատամը, փոքրիկ գուլպաները և այլ կարևոր մանրուքներ։ Բայց շատ հաճախ դրանք պահվում են տարբեր տեղերում կամ ժամանակի ընթացքում կորչում են։ Այս տուփը հնարավորություն կտա պահպանել այդ հրաշալի մանրուքներն ու հիշողություններն ամբողջ կյանքի ընթացքում։

Նվեր փոքրիկներին

Մեզ մոտ կարող եք գտնել փայտե զարգացնող խաղերի մի քանի տեսակ, որոնք նախատեսված են մինչև 5 տարեկան փոքրիկների համար։

Իսկ ստեղծագործ փոքրիկներին, ովքեր սիրում են ներկել, կարող եք նվիրել փայտե տոնածառի խաղալիքների այս փաթեթներից, որոնք կարող է ներկել և կախել տոնածառից։

Փայտե տոնածառի խաղալիքների հավածու «Ներկիր և զարդարիր տոնածառը»   Փայտե տոնածառի խաղալիքների հավածու «Ներկիր և զարդարիր տոնածառը»

Իսկ եթե որոշել եք նվիրել, օրինակ, հագուստ, ապա կարող եք այն փաթեթավորել այս գեղեցիկ ամանորյա տուփերից մեկով, որը հետագայում կարող է օգտագործվել որպես ամանորյա դեկոր, մազակալների կամ խաղալիքների պահոց։

Ամանորյա նվերի փաթեթավորման տուփ գնացքով Ամանորյա տեսարանով փայտե տուփ Ամանորյա փայտե տուփ 

Ի՞նչ նվիրել ընկերներին,  կոլեգաներին

Եթե ուզում եք զարմացնել ձեր նվերով, ապա «Աճող մատիտը» միանշանակ  այն է, ինչ ձեզ պետք է։

Այն նորույթ է Հայաստանում, բազմաֆունկցիոնալ է, պրակտիկ և հեշտ է օգտագործման համար։ Այս մատիտները կարող եք գտնել միայն մեզ մոտ։ Աճող մատիտի տեսակներին կարող եք ծանոթանալ մեր կայքի «Աճող մատիտ» բաժնում։

Որպեսզի նվերն ավելի հետաքրքիր լինի, մենք ձեզ համար պատրաստել ենք նվեր-փաթեթներ աճող մատիտներով։

Աճող մատիտով փաթեթ «Արծաթափայլ եղևնի»  Թղթե տուփով նվեր-փաթեթ թեյի սիրահարների համար

Ի՞նչ նվիրել ուսուցչուհուն

 Մեր կայքի «Ուսուցչի տոն» բաժնում կգտնեք հետաքրքիր նվերների տարբերակներ ուսուցչի համար՝ անվանական գրիչներ, շոկոլադներ, նվեր-փաթեթներ, ինչպես նաև փայտե տուփով այս շնորհակալագիրը, որով կարող եք Ձեր երախտագիտությունն արտահայտել ուսուցչի կատարած անձնվեր աշխատանքի համար, ինչպես նաև հղել բարեմաղթանք տոների կապակցությամբ։

Ուսուցչի օր Ուսուցչի օր

Եվ իհարկե չմոռանանք տան մեծերի՝ տատիկի և պապիկի մասին

Մեր սիրելի տատիկներին ու պապիկներին հաճելի կլինի նույնիսկ ամենափոքրիկ նվերն ու ուշադրությունը։

Ձեզ ենք առաջարկում այս շրջանակները «Սիրելի տատիկ» և «Սիրելի պապիկ» գրառումներով, ինչպես նաև տոնական այս քաղցր շոկոլադները, որոնց վրա տպագրվում է լուսանկար և բարեմաղթանք։

Անվանական շոկոլադե սալիկ նկարով   Սիրելի Տատիկ նկարի շրջանակ  «Սիրելի պապիկ» նկարի շրջանակ Անվանական շոկոլադե սալիկ նկարով

Ի՞նչ նվեր տանել հյուր գնալիս

Քանի որ Ամանորին ընդունված է հյուր գնալիս խմիչք տանել, առաջարկում ենք այն փաթեթավորել խմիչքի համար նախատեսված այս փայտե տուփերից մեկով։

  փայտե գինու տուփ

Վստահ ենք, որ նվերի հասցեատերերը գոհ կլինեն և կպահպանեն այն երկար տարիներ։

Դե իսկ այս տուփը ավելի հարմար և հետաքրքիր նվեր կլինի փոքրիկներ ունեցող ընտանիքի համար, քանի որ այն ունի նաև 12 տոնածառի խաղալիք, որոնք հնարավոր է առանձնացնել տուփից և կախել տոնածառին։

Խմիչքի շշի փայտե տուփ տոնածառի խաղալիքներով Խմիչքի շշի փայտե տուփ տոնածառի խաղալիքներով

Ցանկացած նվեր կարող եք փաթեթավորել  մեր առաջարկած տոնական տուփերով, քանի որ դրանք և՛ գեղեցիկ են, և՛ բազմաֆունկցիոնալ, կարող են օգտագործվել որպես դեկոր, զարդատուփ կամ պահոց այլ իրերի համար։

Ամանորյա տեսարանով փայտե տուփ   Ամանորյա նվերի տուփ   Փայտե տուփ մանուշակագույն

Դե իսկ այս «կռիսական» տուփի մեջ կարող եք դնել փոքրիկ շշով գինի և մի կտոր ռոքֆոր պանիր ու նվիրել Ձեր պանրասեր ընկերոջը 😀

«Պանիր» փայտե տուփ 2020-ի խորհրդանիշ առնետով

Կիսվել

Աճող մատիտ / Ամանորյա նվերների ուղեցույց / Լազերային հատում / Լազերային փորագրություն
Ամանոր / Ամանորյա նվերներ / ինչ նվիրել Ամանորին / Տոնական նվերների ուղեցույց

Թոփ նորություններ

  • Christmas gift guide Ուղեցույց. Ի՞նչ նվիրել Ամանորին 6.9k views
  • 7 ակտիվ խաղ փոքրիկների հետ տանը խաղալու համար 7 ակտիվ խաղ փոքրիկների հետ տանը խաղալու համար 3.4k views
  • Ատամհատիկ Փոքրիկ Ստելլայի ատամհատիկը 2.6k views
  • Այն մասին, թե ինչպես են պատրաստվում մեր փայտե բրոշները 649 views
  • Աճող մատիտ Աճող մատիտ 602 views
  • տպագրություն Տպագրական նյութերի պատրաստում «ԼԵ ԼԱԲՈՂԱՏՈՒԱՂ ՍԵՂՎԻԵ» ֆրանսիական ընկերության համար 342 views
ՄԵՆՅՈՒ
  • ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐ
  • ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՆՎԵՐ
  • ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԲԼՈԳ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ք․ Երևան, Չեխովի 10
+374 11 44 20 29; 055 44 20 29; 096 44 20 29
info@studioav.am
ՄԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ
երկուշաբթի - ուրբաթ
10։00 - 18։00
Copyright © 2021 Studio AV
Powered by webapricot