Skip to content
  • ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՏԻ ՎԱՐՁՈՒՅԹ ԵՎ ՖՈՏՈՍԵՍՍԻԱՅԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ
    • ԼԱԶԵՐԱՅԻՆ ՀԱՏՈՒՄ ԵՎ ՓՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    • ՕՌԱԿԱԼԻ ԿՏՐՈՒՄ
    • ՍՈՒԲԼԻՄԱՄՑԻՈՆ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    • ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԴԻԶԱՅՆ
    • ԹԱՆԱՔԱՅԻՆ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    • ՕՖՍԵԹ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    • ԼԱՅՆԱՖՈՐՄԱՏ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    • ԳՐԻՉՆԵՐ
    • ԲԱԺԱԿՆԵՐ
    • ԱՅՑԵՔԱՐՏԵՐ
    • ԲՈՒԿԼԵՏՆԵՐ/ԹՌՈՒՑԻԿՆԵՐ
    • ՀՐԱՎԻՐԱՏՈՄՍԵՐ
    • ԲԵՅՋԵՐ
    • ՆՈԹԱՏԵՏՐԵՐ
    • ՕՐԱՑՈՒՅՑ
    • ԺԱՊԱՎԵՆ
    • ՑՈՒՑԱՆԱԿ
    • ՏՊԱԳՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ
  • ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐ
    • ԱՏԱՄՀԱՏԻԿԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ԽԱՂԵՐ
    • ԲՐՈՇՆԵՐ
    • ԲԱԺԱԿԻ ՏԱԿԴԻՐՆԵՐ
    • ՏՈՒՓԵՐ
    • ԱՄԱՆՈՐՅԱ
  • ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՆՎԵՐ
    • ԹԵՐՄՈՍ
    • ՋՐԻ ՇԻՇ
    • ՆՈԹԱՏԵՏՐ
    • POWER BANK
    • USB կրիչ
    • CARD HOLDER
    • ՀԱԿԱՍԹՐԵՍ
    • ՈՒՍԱՊԱՐԿ
    • ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ
    • IQ Puzzle
    • ԺԱՄԱՑՈՒՅՑ
    • ՕՐԱՑՈՒՅՑ
    • ՀԵՌԱԽՈՍԻ ՀԵՆԱԿ
    • ԿԱԽԱԶԱՐԴ
    • ԷՋԱՆԻՇ ՄԱԳՆԻՍԵ
    • ՊԱՅՈՒՍԱԿ
    • ԱՃՈՂ ՄԱՏԻՏ
    • ՇՐԹՆԵՐԿ
    • ԽՈՆԱՎԱՑՈՒՑԻՉ
    • ԳԻՆՈՒ ԱՔՍԵՍՈւԱՐՆԵՐ
    • ԱՐԵՎԱՅԻՆ ԱԿՆՈՑ
    • ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ԲԱՐՁ
    • ՊԱՅՈՒՍԱԿԻ ԿԱԽԻՉ
    • GIFT SET
    • EXPO
  • OUTLET
  • ԲԼՈԳ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Թերմոսներ և թերմո բաժակներ. ո՞վ և ինչպե՞ս ստեղծեց թերմոսը

Գլխավոր -> Թերմոսներ և թերմո բաժակներ. ո՞վ և ինչպե՞ս ստեղծեց թերմոսը

14.04.2023

Թերմոսները և թերմո բաժակներն իրենց հայտնիությամբ մասամբ պարտական են ամերիկյան ֆիլմերին, որտեղ հաճախ տեսնում ենք ֆիլմի հերոսին սուրճը ձեռքին քայլելիս։ Սուրճը հետը վերցնելը կարծես դարձել է ակտիվ, մշտապես վազքի մեջ գտնվող երիտասարդության խորհրդանիշը։

թերմոսներ և թերմո բաժակներ

Թերմոսների և թերմո բաժակների մասսայական օգտագործման գործում իր ներդումն է ունեցել նաև Starbucks-ը, որն ակտիվորեն առաջ էր տանում թերմո բաժակի գաղափարը՝ առաջարկելով զեղչ ըմպելիքը սեփական տարայի մեջ լցնելու համար։  Այս ցանցը ամեն տարի թողարկում է թերմոսների և թերմո բաժակների նոր հավաքածու։

Թերմո բաժակի օգտագործումը նաև խթանում է խելամիտ գնումների գաղափարը. հրաժարվել մեկանգամյա օգտագործման բաժակներից՝ պահպանելով բնությունը։

Այսպիսով հետաքրքիր պատկերներով թերմոսները և թերմո բաժակները լայն կիրառում ստացան B2C սեգմենտում, այնուհետև նաև B2B սեգմենտում՝ դառնալով ամենապահանջված բիզնես հուշանվերը։

Ո՞վ և ինչպե՞ս ստեղծեց թերմոսը

1892 թվականին շոտլանդացի ֆիզիկոս Ջեյմս Դյուարը ստեղծեց վակուումային տարա, որի պատերի արանքում օդ էր լցված, իսկ նեղ գլխիկը չէր թողնում  հեղուկին արագ գոլորշիանալ։

Դյուարի հայտնագործությունը որոշեց կենցաղում օգտագործել Ռեյնհոլդ Բուրգերը՝ Դյուարի աշակերտներից մեկը։ Նա տարային ավելացրեց մետաղական կաղապար և կափարիչ։ Այս ապրանքի համար 1903 թվականին Բուրգերը ստացավ պատենտ։

Հայտարարվեց մրցույթ ապրանքանիշի լավագույն անվանման համար ու հաղթող դարձավ «Թերմոս» Thermos անվանման հեղինակը (հունարեն therme`տաք բառից)։ Բուրգերն այդպես էլ անվանեց իր ընկերությունը։

Հետաքրքիր է, որ Դյուարը չէր պատենտավորել իր տարաները, քանի որ չէր կարծում, որ իր հայտնագործությունը կոմերցիոն օգտագործում կունենա։

Այդ պատճառով, երբ նա դիմեց դատարան Բուրգերի հասցրած վնասի փոխհատուցման հայցով, հայցը չբավարարվեց։

Թերմոսի հիմնական բաղադրիչներն են կոլբան և կրկնակի պատերը, որոնց արանքում կամ վակուում է կամ օդ, ինչի շնորհիվ շրջակա միջավայրի օդի ջերմաստիճանը չի փոխանցվում հեղուկին։ Այսպիսով, թերմոսի մեջ կարող ենք լցնել և՛ տաք, և՛ սառը հեղուկ։

Տարբեր թերմոսների մեջ հեղուկի ջերմաստիճանի պահպանման ժամկետը տարբեր կլինի՝ կախված ջերմամեկուսացման տեսակից, նյութից, կառուցվածքից։

Օդային ջերմամեկուսացումն օգտագործվում է պլաստմասե թերմոսների համար։ Այս տեսակի ջերմամեկուսացման դեպքում հեղուկն արագ է հասնում շրջակա միջավայրի ջերմաստիճանին։ Այսպիսի թերմոսները պահպանում են հեղուկի ջերմաստիճանը 2-4 ժամ։

Վակուումային մեկուսացումը հնարավոր է միայն մետաղական պատերի դեպքում։ Այս տեսակի մեկուսացման դեպքում հեղուկի ջերմաստիճանը պահպանվում է ավելի երկար՝ նույնիսկ մեկ ամբողջ օր։ Ի դեպ, հեղուկը սառած է համարվում 40-50օC ջերմաստիճանի դեպքում։

Մենք կօգնենք Ձեզ ընտրել իդեալական թերմոս կամ թերմո բաժակ Ձեր բրենդին և բյուջեին համապատասխան։

https://www.studioav.am/product…/corporate-gift/thermos/

Կիսվել

Բիզնես հուշանվերներ
բիզնես հուշանվեր / թերմո բաժակ / թերմոս / պրոմո նվեր

Թոփ նորություններ

  • Christmas gift guide Ուղեցույց. Ի՞նչ նվիրել Ամանորին 6.9k views
  • 7 ակտիվ խաղ փոքրիկների հետ տանը խաղալու համար 7 ակտիվ խաղ փոքրիկների հետ տանը խաղալու համար 3.4k views
  • Ատամհատիկ Փոքրիկ Ստելլայի ատամհատիկը 2.6k views
  • Այն մասին, թե ինչպես են պատրաստվում մեր փայտե բրոշները 649 views
  • Աճող մատիտ Աճող մատիտ 602 views
  • տպագրություն Տպագրական նյութերի պատրաստում «ԼԵ ԼԱԲՈՂԱՏՈՒԱՂ ՍԵՂՎԻԵ» ֆրանսիական ընկերության համար 342 views
ՄԵՆՅՈՒ
  • ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐ
  • ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՆՎԵՐ
  • ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԲԼՈԳ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ք․ Երևան, Չեխովի 10
+374 11 44 20 29; 055 44 20 29; 096 44 20 29
info@studioav.am
ՄԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ
երկուշաբթի - ուրբաթ
10։00 - 18։00
Copyright © 2021 Studio AV
Powered by webapricot